Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եթե մեր մեջքից վայր չգցենք Նիկոլի դրած էշ նահատակի փալանը

Եթե մեր մեջքից վայր չգցենք Նիկոլի դրած էշ նահատակի փալանը
16.11.2022 | 07:24

Շատերն ասում են՝ Սերժ Սարգսյանը պետք է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով, ուժային կառույցներ դուրս հանելով՝ ճնշեր Արևմուտքից կառավարվող գունավոր հեղաշրջումը, ինչը միանգամայն նորմալ կլիներ:

Կարծում եմ, նա ուղղակի խուսափել էր արյունահեղությունից, հրաշալի պատկերացնում էր, թե ինչպես կգազազեր Արևմուտքը, ինչպիսի ուկրաինական մայդանի կվերածվեր երկիրը, որն արդեն դատապարտված էր ներսի չափազանց վտանգավոր և պատրաստված թշնամու ձեռքով: Որտեղի՞ց իմանար՝ բացի հինգ շրջանների խաղաղ և համարժեք հանձնումից, ինչ մութ ծրագրեր են դեռ մոգոնվում Արցախի ու Հայաստանի դեմ՝ Նիկոլի ձեռամբ իրականանալիք: Երկրի փրկության հարցը բոլոր կողմերից փակուղի էին տարել դավաճանի կնքահայրերը՝ տասնյակ հազարավոր կտակերներ ու գենդերային բիոմասսա հավաքելով: Սա էլ մի քննարկեք ու մի դատեք Սարգսյանին: Այժմ մենք բոլորս հայտնվել ենք փոսում, որից ապիկարը միայն մի ելք է թողել՝ ուղիղ թուրքական վիլայեթ, Արցախի համար էլ, լավագույն դեպքում, ռուսական մի պստիկ գուբերնիա, եթե շարունակենք խելքի չգալ և մեր մեջքից վայր չգցենք Նիկոլի դրած էշ նահատակի փալանը:


Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 9064

Մեկնաբանություններ